14-ամյա տղան տեսագրել է պոռնոֆիլմեր և բաժանել անչափահաս աղջիկներին
Վիլյամ Նիկոլսոնը ընդհամենը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ նայում էր պոռնկագրությանը: Տղային այնքան էր դա դուր եկել, որ երկու տարի անց, իր հետաքրքրասիրությունը բավարարելու համար նա սկսեց դա փորձարկել Դարլինգթլում գտնվող փոքր դպրոցի աշակերտների մոտ: Մի քանի տարի Վիլյամը անց նա ցույց տվեց աղջիկներին էրոտիկ ֆիլմեր, հետո փորձեց կրկնել այն, ինչ տեսել էր: այս մասին հաղորդում է Metro-ն:
Միջադեպը գաղտնի է մնացել մինչև 2015 թվականը, մինչ աղջիկներից մեկի պատմելը՝ ընկերուհու մոր բռնաբարության մասին: Դատարանում պարզ դարձավ, որ Վիլյամը պոռնոֆիլմեր նայելուց հետո սկսել է հաճախակի բացակայել դասերից որոշ ժամանակ անց դադարել է դպրոց հաճախել: Բռնաբարության զոհ դարձած կինն ասոմ է, որ իրեն դեռ հետապնդում են գիշերային սարսապները:
«Երբ դա տեղի ունեցավ, ես ինձ շփոթված էի զգում, ես գիտեի, որ դա սխալ է, բայց վախենում էի այդ մասին խոսել»,- նշել է նա:
Վիլյամը, ով արդեն 19 տարեկան է, մեղադրվում է բռնաբարության, երկու հարձակումների և անչափահաս աղջիկների հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման և ընդգրկվել սեռական հանցագործների շարքում: Բացի այդ նրան արգելել են շփվել 16 տարեկանից փոքր աղջիկների հետ և զրկել համացանցից օգտվելու հնարավորությունից: