Հայտնի է դարձել, թե քանի տրիլիոն դոլար է ծախսվել «ահաբեկչության դեմ պայքարի» վրա
«Ահաբեկչության դեմ պատերազմը» ողջ աշխարհով ԱՄՆ-ի հարկատուների համար ավելի քան 5.6 տրիլիոն դոլար է արժեցել՝ համաձայն «Costs of War» նախագծի հետազոտության: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Nation»-ին:
Նվում է,որ այս թիվը կարող է նույնիսկ ցածր լինել իրական ծախսերից: Օրինակ, դեկտեմբերին Թրամփը թվիթթերյան իր էջում գրել էր, որ Վաշինգտոնը «հիմարաբար 7 տրիլիոն է ծախսել Մերձավոր Արևելքի վրա»: Այդ թվիթը հաստատում է այն կանխատեսումները, որոնք համաձայն հարյուրամյակի կեսերին ահաբեկիչների դեմ պայքարի դեմ ծախսված գումարը կհասնի մոտ 8 տրիլիոն դոլարը:
Համաձայն հետազոտության՝ «ահաբեկչության դեմ պայքարը» ներառում է 76 երկրի, իսկ ծախսերի արդյունավետությունը մասնագետների մոտ կասկածներ է հարուցում: