Ինչո՞ւ էր հրդեհ բռնկվել «Trump Tower»-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկի խոսքով՝ այսօր «Trump Tower» երկնաքերի տանիքում բռնկված հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել սառեցնող օդափոխիչ սարքում: Այս մասին նա գրել է «Twitter»-ի իր էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Տեղի ունեցավ ոչ մեծ կարճ միացում սառեցնող օդափոխիչ սարքում՝ «Trump Tower»-ի տանիքում: Նյու Յորքի հրշեջները ժամանեցին հաշված րոպեների ընթացքում և անհավատալի աշխատանք կատարեցին: Հրշեջներն իսկական հերոսներ են և արժանի են մեր անկեղծ երախտագիտությանն ու գովաբանությանը»,- գրել է նա:
Այսօր «Trump Tower» երկնաքերի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ էր տուժել: