Ազնավուրը հայտնվել է սկանդալի կենտրոնում․ նա առաջարել է գաղթականներին դասակարգել և առանձնացնել «հանճարներին»
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը «France 2»-ի եթերում հայտնել է, որ Ֆրանսիան պետք է ընտրողական քաղաքականություն վարի գաղթականների նատմամբ: Այս մասին հայտնել է «Huffingtonpost»-ը:
93-ամյա երգիչը հայտնել է, որ պետք է ներգաղթյալների հանդեպ ընտրողական քաղաքականություն վարել:
«Ինչ վերաբերում է ներգաղթյալների հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց շարքերում կաող են լինել այնպիսիները, որոնք մեզ օգտակար կլինեն: Ճիշտ է, մենք բոլորին ընդունել չենք կարող: Դա նորմալ և հեշտ չէ: Բայց մենք կարող ենք նրանց դասակարգել: Ի վերջո մեզ համար շատ հետաքրքիր մարդիկ կարող են այստեղ գալ: Գուցե նրանք ապագա հանճարներ են»,-նշել է նա: