Կրասնոդարի «Օգոնյոկ» սրճարանում հայերի են սպանել
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ է բացել Լադոժսկայա կայարանի «Օգոնյոկ» սրճարանում, ինչի հետևանքով սպանվել է տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը: Այս մասին հաղորդում է rusarminfo-ն:
Միջադեպի հետևանքով սպանվել է նաև գնչուական համայնքի մեկ ներկայացուցիչ:
Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է. նա 33-ամյա կոզակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է: Սպանության պատճառների բացահայտման համար կատարվում է նախաքննություն: