Դի Կապրիոյի նոր ընկերուհու արտաքինը ցնցել է դերասանի երկրպագուներին (լուսանկարներ)
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նոր ընկերուհի ունի։ Նրա նոր ընտրյալը զարմանալիորեն տարբերվում է նախորդներից։ Նախկինում Լեոյի ընտությունը կանգ է առել բացառապես շիկահերների վրա։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղջիկը Լեոյից երիտասարդ է ավելի քան կրկնակի։ Խոսքը 20-ամյա արգենտինուհի Կամիլա Մորոնեի մասին է։ Աղջիկն աշխատում է որպես մոդել։
Նա նաև հանդիսանում է Քենդալ Ջենների և Սոֆիա Ռիչիի օգնականը։ Հատկանշական է, որ Կամիլայի մայրը հանդիպում է Ալ Պաչինոյի հետ։