Միջազգային ահաբեկիչ Խաթաբը թունավորվել և մահացել է նամակի միջոցով
Ծնունդով Սաուդյան Արաբիայից միջազգային ահաբեկիչ Խաթաբին սպանել են Չեչնիայում՝ թույնի միջոցով: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:
Նա համարվում էր 1995-2002 թվականներին Ռուսաստանի Դաշնության տարածքում ինքնահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետության զինված խմբավորումների ղեկավարներից մեկը, Չեչնիայում իսլամական պետության ստեղծման կողմնակից։
Գրոհայինի ոչնչացումը բարդանում էր այն պատճառով, որ նա մշտապես փոխում էր իր գտնվելու վայրը և չէր վստահում կապի միջոցներին: Նա կապ էր պահում աշխարհի հետ նամակների միջոցով, որոնք փոխանցվում էին շղթայով, որին հետևել հնարավոր չէր:
Սակայն, երբ հատուկ ծառայությունները պարգևատրում են հայտարարել Խաթաբի մասին տեղեկատվության համար, սուրհանդակներից մեկը համաձայնել է համագործակցել հատուկ ծառայությունների հետ: 2002 թվականի մարտին նա հայտնել է Սաուդյան Արաբիայից նամակ ստանալու մասին, և Մոսկվայից շտապ ժամանած քիմիկոս մասնագետը նամակն ուժեղ ազդեցության թույնով է մշակել: Նամակը հետ են դրել և ուղարկել շղթայով: