Femen միջազգային շարժման մերկ ակտիվիստը` Թուրքիայում
Այսօր Ստամբուլի օդանավակայանում "Femen" միջազգային շարժման մերկ ակտիվիստը ձերբակալվել է բողոքի ակցիայի ժամանակ: Ակցիան ուղված էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Աղջկա ձեռքին պաստառ էր` «Էրդողան. Ստամբուլից` Քաբուլ» գրությամբ:
"Femen" շարժումը կոչ է անում թուրք ժողովրդին հետևել եգիպտացիների օրինակին եւ տապալել Էրդողանի իսլամական ռեժիմը: