Այսօր վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի մահվան օրն է
Այսօր եժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի մահվան օրն է:
1981-1986 Երևանի կամերային թատրոն, դերասան, ռեժիսոր
1986-1988 Պատանեկան թատրոն-ստուդիա, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր
1986-1988 «Ակունք» ազգագրական համույթի ռեժիսոր
1987-1989 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ռեժիսոր, ստաժոր
1989 «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար
1991 «ԳՈՅԱԿ» մշակույթի զարգացման գործարարական ընկերակցություն, հիմնադիր և ղեկավար
1995 Ազատ արվեստի ակումբ, հիմնադիր և ղեկավար
1995 «Հայարտ» նախագծի հիմնադիր և ղեկավար
1996 «Ազատ թատրոն» նախագծի հիմնադիր և համահեղինակ
1998-2014 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, դերասանական կուրսի ղեկավար
2011-ից մինչև կյանքի վերջը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։
Դերեր և բեմադրություններ
1982 Ա.Երնջակյան, «Պարոնա’յք, ամեն ինչ կործանվում է…», Երևանի կամերային թատրոն
1983 Պ.Զեյթունցյան, «Հիրոսիմա», Կլոդ Իզերլի, Երևանի կամերային թատրոն
1983 Դ.Դեմիրճյան, «Քաջ Նազար», տիրացու, Երևանի կամերային թատրոն
1985 Վ.Շեքսպիր, «Համլետ», Համլետ, Երևանի կամերային թատրոն
1986 Բ.Ստեյվիս, «Գալիլեյ», բեմադրող ռեժիսոր, Երևանի կամերային թատրոն
1986 Է.Ռաձինսկի, «Ներոնի և Սենեկայի թատրոնը», բեմադրող ռեժիսոր, Երևանի կամերային թատրոն
1987 Վ.Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», բեմադրող ռեժիսոր,
1988 Ա.Ռիբակով, «Արբատի զավակները», ռեժիսոր (ստաժոր), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
1988 Պ.Զեյթունցյան, «Ոտքի’, դատարանն է գալիս», թուրք վկա, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
1989 Է.Իոնեսկո, «Ռնգեղջյուր», Բերանժե, «ԳՈՅ» թատրոն
1989 Լ.Պիրանդելլո, «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս, բեմադրող ռեժիսոր, «ԳՈՅ» թատրոն լաբորատորիա
2002 «Նժդեհյան ընթերցումներ» հեռուստաեթեր, բեմադրող ռեժիսոր, «ԳՈՅ» թատրոն լաբորատորիա
2002 Ս.Մոեմ, «Լուսին և գրոշ» , բեմադրող ռեժիսոր, Ուսումնական թատրոն
2004 Գ.Նժդեհ, «Հայաստան և ճշմարտության», բեմադրող ռեժիսոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն
2005 Ալ.Գրիբոյեդով, «Խելքից պատուհաս», բեմադրող ռեժիսոր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
2009 Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն
2009 Պ.Վայս, «Մարատ-Սադ», բեմադրող ռեժիսոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն
2010 Տ.Գուերա, «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին», բեմադրող ռեժիսոր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Կինո
2000 Մ.Դովլաթյան, «Ընտրություն», դերակատար
2000 Տ.Քեոսայան, «Տղամարդկային գործ», դերակատար
2006 «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր և դերակատար
2011 «Ես եմ...» գեղարվեստական ֆիլմ, պրոդյուսեր