Մոսկվայում ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել
Ռուսաստանի մայրաքաղաքային գլխավոր օդերևութաբանական կենտրոնում կիրակի 08:00-ի դրությամբ +2.5 աստիճան ջերմություն է գրանցվել՝ ըստ Ցելսիուսի: Life.ru-ն գրում է, որ այդ ցուցանիշը 0.8 աստիճանով ցածր է հունվարի 7-ի համար Մոսկվայի օդերևութաբանական ուսումնասիրությունների ողջ 140-ամյա պատմության ընթացքում գրանցված բացարձակ ռեկորդից:
Կայքը գրում է նաև, որ հունվարի 7-ի նախկին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականին: Այն ժամանակ Մոսկվայում +3.5 աստիճան է գրանցվել: