Հարբած վարորդը զանգահարել է 911 ինքն իր դեմ բողոք ներկայացնելու համար
Ֆլորիդայում (ԱՄՆ) Ամանորի նախօրեին տեղի է ունեցել հետաքրքիր միջադեպ. Հարբած վարորդը զանգահարել է 911 և բողոքել ինքն իր դեմ: Այս մասին գրում է newsbel.by-ը:
Ոստիկանությանն ի վերջո հաջողվել է պարզել զանգահարողի գտնվելու վայրը: Դեպքի վայր ժամանած իրավապահներին վարորդը պատմել է, որ երկու գավաթ գարեջուր էր խմել, ավելի ուշ՝ ևս երեք-չորսը՝ հավելելով, որ վերջին չորս օրվա ընթացքում ընդամենը չորս ժամ է քնել: Նա նաև խոստովանել է, որ մետամֆետամին է օգտագործել: