Թուրք երիտասարդը բռնաբարել է ռուս` առաջին կուրսի ուսանողուհուն
Մոսկվայում մի կին դիմել է ոստիկանություն, հայտարարելով, որ իր կրտսեր քրոջը բռնաբարել է իր ծանոթներից մեկը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
«Քոլեջի առաջին կուրսի ուսանողը սոցիալական ցանցերում ծանոթացել է մի թուրք երիտասարդի հետ: Նոր տարուց առաջ նրանք որոշում են հանդիպել «Ֆիլևսկի այգում» գտնվող բնակարանում: Այնտեղ երիտասարդը բռնաբարել է իր ինտերնետային ծանոթուհուն: Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել », - ասված է հայտարարության մեջ:
2017 թվականի դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Սանկտ-Պետերբուրգի բնակչուհին բռնաբարության մասին ասել է միայն այն ժամանակ, երբ իր վրա հարձակված տաքսու վարորդից երեխա է ունեցել: Կինը բացատրեց, որ նախկինում չէր հաղորդել հանցագործության մասին, քանի որ վախենում էր բռնաբարողի վրեժից: