Մանկամիտ սպասումների ևս մեկ տարվա մեկնարկը տրված է
Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հասարակ բան է. «Որքան ավելանում է չափուձև անողների քանակը, նույնքան պակասում է չափավորը»:
Եվ դեռ որքա՜ն պիտի պակասի:
Զարմանալին վաղու՜ց էդ պակասելը չէ: Զարմանալին այն է, որ էս ամենի թողտվությամբ՝ զարմանում են սպասելիքները:
Մարդկային բնույթը միշտ էլ անհաս բաների է ձգտել՝ թերարժևորելով հասանելին, իսկ արդյունքում շահածը միշտ էլ ամենահասանելի ժամանակի կորուստն ու վատնումն է եղել, ու սոսկ պատրանքներով կապկպված անցյալը:
«Երգիծանք» կոչվածի հանճարեղությունն այն է, որ սա ունակ է ծիծաղել սեփական զավեշտների վրա, մինչդեռ ծիծաղելուց բացի որևէ այլ ունակությունների չտիրապետող մարդկային բանականությունը՝ տգիտություն են կոչում:
Ցավոք, էստեղ էլ է խախտված չափավորը:
Բայց ահա չափուձև անողների պակաս չկա:
Ամեն ինչի սկիզբը՝ ընտանիքն է:
Ազգի ,պետության,բանակի ամրությունը՝ ընտանիքն է:
Բաժակները մի կողմ դրեք, և օղու դատարկ շշերից,քաբաբային կենացներից ու զավեշտներից բթացած խեղճ երգիծանքի հոգնած սպասումներից էն կողմ՝ նկատել սկսեք:
Սեփական ապրածին հաշիվ տալը՝ հարկային պարտավորություններ չի պահանջում, բայց հարկվում է՝ կյանք կոչվող ժամանակաչափով:
Շոշափեք՝ չափավորը:
Թե չէ կրկին՝ մանկամիտ սպասումների ևս մեկ տարվա մեկնարկը տրված է»: