Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է
Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Շիրազ քաղաք այցի ժամանակ՝ բողոքի ցույցերին աջակցելու պատճառով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Իշխանությունները որոշել են ձերբակալել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին նրա՝ Շիրազ այցի ժամանակ, և ձերբակալությունն անց է կացվել գլխավոր առաջնորդ Ալի Համենեի թույլտվությամբ»,- հաղորդել է Լոնդոնում հրատարակվող «Al-Quds Al-Arabi» թերթը:
Թերթի տվյալներով՝ իրանական իշխանություններն այդպիսի որոշում են կայացրել նրա հայտարարությունների համար, որոնք նա արել է Իրանի հարավում գտնվող Բուշեր քաղաքում: Դրանք ընկալվել են որպես «անկարգությունների հրահրում»: