Աղբի մեջ նորածնի դին են գտել
Չեբոկսարայում աղբի մեջ հայտնաբերվել է նորածնի դի: Իրավապահները ճշտում են նորածնի մոր ինքնությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածնի սպանության հատկանիշներով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունը ստացվելուց հետո պարզ կլինի նորածնի մահվան պատճառը: