«Գահերի խաղը» սերիալի աստղին դուրս են հանել Նյու Յորքի բարերից մեկից՝ հարբած վիճակում (տեսանյութ)
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկին՝ Ջոն Սնոուի դերում հանդես եկող Քիթ Հարինգթոնին դուրս են հանել Նյու Յորքի բարերից մեկից, ուր դերասանը մտել է ոչ սթափ վիճակում: Այս մասին գրում է TMZ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Barfly բարում: Բիլյարդ խաղալու ցանկություն հայտնած Հարինգթոնը բռունցքներով հարվածել է սեղանին և ոչ սթափ պահվածք ցույց տվել՝ խանգարելով մյուս խաղացողները:
Ականատեսների խոսքերով՝ դերասանին խնդրել են հեռանալ բարից, իսկ երբ նա որոշ ժամանակ անց վերադարձել է, նրան ուժով դուրս են հանել: