38-ամյա ուսուցչուհին 14-15 տարեկան դեռահասների հետ ամիսներ շարունակ սեռական հարաբերություններ է ունեցել
Տղաներից մեկի ծնողները 1 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նյու Ջերսիից մի քանի ընտանիքներ մեղադրել են դպրոցներից մեկի ուսուցչին երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
Ոստիկանների տվյալներով 38-ամյա Նիկոլ Դյուֆոն ամիսներ շարունակ իր 14-15-ամյա աշակերտների հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Տղաներից մեկի հետ ուսուցչուհին հենց դասասենյակում մոտ 5 անգամ հարաբերություններ է ունեցել: Մյուսների հետ մեքենայում և այսպես շարունակ:
Նշվում է, որ Դյուֆոն հոգեբանական ճնշում է գործադրել երեխաների վրա, ինչը հանգեցրել է նրանց մոտ սթրեսի և հոգեբանական լուրջ խնդիրների:
Ուսուցչուհին այժմ կալանավորված է, նրան սպասվում է դատավարություն: