Մահացել է ամերիկացի տիեզերագնաց Ջոն Յանգը
Ամերիկացի տիեզերագնաց Ջոն Յանգը, ով 2 անգամ եղել է Լուսնի վրա և մասնակցել 6 տիզերական արշավախմբերի, շաբաթ՝ հունվարի 6-ին, մահացել է 87 տարեկանում: Նրա մահվան մասին հայտնել է NASA-ն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը նշել է, որ Ջոն Յանգը ավելի քան 40 տարի աշխատել է NASA-ում և մասնակցել «Ապոլլոն», «Ջեմինի» ծրագրերին, նաև վարել է առաջին բազմակի օգտագործման «Սփեյս Շաթլ» տիեզերանավը: