Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը ստուգել են պայթյունի սպառնալիքի պատճառով
Անհայտ անձը հաղորդել է, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում պայթուցիկ սարք կա:
Դեպքի վայր են մեկնել կինոլոգները, ովքեր ստուգում են օդանավակայանը՝ պայթուցիկ սարք հայտնաբերելու համար: Այս մասին հաղորդել է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Հարկ է նշել, որ ուղևորներին և աշխատակիցներին չեն տարհանել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «հեռախոսային» ահաբեկիչները հայտնել են պայթյունի սպառնալիքի մասին Լենինգրադսկի և Յարոսլավսկի կայարաններում: