Այժմ պետության և բանակի ղեկավարների ընկալումները եկեղեցու մասին արմատապես տարբերվում են Պապ թագավորի պատկերացումներից
Պապ թագավորը հայոց բանակի թիվը հասցրել է մոտ 100 հազարի:
Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլել է եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:
Պապ թագավորը վերացրել է պտղին և տասնորդը, փակել երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպել բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ՝ երկրի բնակչությանը զարկ տալու համար:
Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` Պապ թագավորը ստիպել է հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության:
Պապ թագավորը վանքապատկան հողերը շնորհել է բանակում ծառայող ազնվականությանը:
Նա նաև վերացրել է բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը:
Նա փակել է Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար:
Հ.Գ. Մեր պատմության լավագույն թագավորներից է Պապը:
Այժմ ժամանակները փոխվել են: Պետության և բանակի ղեկավարների ընկալումները եկեղեցու նկատմամբ արմատապես տարբերվում են Պապի պատկերացումներից:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք