Մարմնավաճառը ծննդաբերել է փողոցում և կես ժամ անց վերադարձել աշխատանքի. պատմում է բրիտանացի ոստիկանը
Ոստիկանության աջակցության ծառայության աշխատակցուհին պատմել է, թե ինչ պայմաններում են աշխատում հնագույն մասնագիտության ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում։ Պատմությունը փոխանցում է Quibbll.com-ը:
Աշխատակցուհին պատմում է, որ իր պրակտիկայում հանդիպել է մի դեպք, երբ կինը փողոցում ծննդաբերել է, ապա կես ժամ անց նորից վերադարձել աշխատանքի: Պատճառը այն էր, որ վերջինս լվացքի մեքենա չի ունեցել և ստիպված է եղել անընդհատ աշխատել:
Նա նշել է, որ10 տարվա աշխատանքի արդյունքում աշխատակցուհին հասկացել է, որ մարմնավաճառները շանս չունեն դուրս պրծնելու այս «փակ շրջանից»։
Կանանցից շատերը մանկուց ենթարկվել են սեռական և ֆիզիկական բռնության։ Նրանցից շատերը չունեն սեփական տուն և վաղ հասակից հայտվում են փողոցում։ Սպան պատմել է, որ նրանց մեծամասնությունը մտավոր խնդիրներ ունի նաև։
Նա նշում է, որ աղջիկները փողոց են դուրս գալիս, որպեսզի թմրադեղի գումար վաստակեն։ Հիմնականում նրանք 20-30 տարեկան են։
Բայց երկու կին կան, ովքեր վաթսունն անց են և կան 17-ը չլրացած աղջիկներ։ Խնդիրն այն է, որ այս կանանց դուր է գալիս այն ուշադրությունը, որ նրանք ստանում են հաճախորդներից և դա շատ տխուր է։
Սպան ավելացրել է, որ մարմնավաճառները հասարակության տարբեր խավերից են։ Շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է։