91-ամյա Եղիսաբեթ 2-րդ թագուհու գերդաստանը համալրվելու է նոր անդամով
Թագուհի Եղիսաբեթ II- ի թոռնուհին՝ Զառա Թինդալը և նրա ամուսինը Մայքը սպասում են երկրորդ երեխային: Այս մասին գրում է Life.ru-ն հղում տալով՝ The Guardian-ին:
Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչի խոսքերով Մեծ Բրիտանիայի թագուհին գոհ է այս նորություններից:
Հարկ է նշել, որ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Զառան և նրա ամուսինը, Անգլիայի ռեգբիի թիմի նախկին կապիտան Մայքլ Թինդելն արդեն ունեն աղջիկ երեխա՝ Միան: