ՄԱԿ-ը քննարկել է Իրանում ստեղծված իրավիճակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց հանդիպմանը քննարկվել է Իրանում իրավիճակի մասին, հայտնում է РИА Новости-ն:
ՄԱԿ ԱԽ հանդիպումը անցկացվում է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Հանդիպումից կես ժամ առաջ նաև Ռուսաստանի նախաձեռնությամբ հավելյալ խորհրդակցություններ են անցել:
Հանդիպման նախօրեին ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել է Իրանում իրավիճակի զարգացման հարցը՝ սիրիական սցենարով:
ՄԱԿ-ը հորդորում է Իրանին նվազագույնի հասցնել ցուցարարների դեմ կիրառվող պատիժը:
Հիշեցնենք, որ Իրանի մեծ քաղաքներում դեկտեմբերի 28-ից մասսայական ցույցեր են տեղի ունենում նախագահ Ռոհանիի քաղաքականության և գների աճի դեմ: Ավելի քան 20 անձինք զոհվել են իրավապահների հետ ընդհարումների ընթացքում, իսկ 400-ից ավելի ցուցարար կալանավորվել է: