Ս. Սարգիս եկեղեցու պատարագին ներկա է գտնվել Տարոն Մարգարյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին:
Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ով Ս. Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցեց Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ողջույնով:
Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև Տնօրհնեքի կարգ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն