16-ամյա աղջկան տանջախուցում են պահել ամերիկացի 4 երիտասարդ (լուսանկարներ)
ԱՄՆ Մասսաչուսեթսում ոստիկանությունը 4 երիտասարդների է ձերբակալել՝ 16-ամյա աղջկա հանդեպ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է Daily Mail-ը:
Քրիսթալ և Քրիսթոֆեր Լուգոները, Յարիել Տորրես-Աբին և Յուլեն Օրթիսը երկու օր շարունակ պահել են զոհին նկուղում և տանջել նրան. բռնաբարել, սափրել մազերը, ստիպել թմրանյութեր օգտագործել, ծխախոտները նրա վրա հանգցրել:
Իրավապահները այս տեսարանը անվանել էին տանջանքների խուց, երբ հայտնաբերել են աղջկան նկուղում աթոռին կապկպված: Տուժողը հայտնել է, որ երիտասարդները մի քանի անգամ սեռական բռնության են ենթարկել նրան և անընդհատ իր վզին են պահել մաչետե դանակ: Իրավապահները տանը օգտագործած պահպանակներ են հայտնաբերել:
Բոլոր հանցագործները ձերբակալված են, իսկ նրանց հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ այդ ամենը արվել է վրեժխնդրության նպատակով: Իրենց կարծիքով՝ զոհը կապ ուներ այն անձանց հետ, ովքեր ներխուժել են իրենց տուն, զենքով սպառնացել և թմրանյութեր պահանջել:
Ներկա դրությամբ բոլոր 4-ի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Նրանցից մի աղջկան ազատ են արձակել՝ գրավի դիմաց: