Իրանի դեպքերը շանս են Հայաստանի տնտեսության համար
Իրանում կրքերը կհանգստանան, կամ էլ կհանգստացնեն, բայց դրանով խնդիրները չեն լուծվում, այլ էլ ավելի են սրվելու` ջինը շշից արդեն դուրս է եկել: Ժողովուրդը, հատկապես խոշոր քաղաքներում, որտեղ գերակշռում են կրթված ու աշխարհիկ հայացքներով պարսիկները, չարացած են: Դա տարբեր դրսևորումներ է կարող ունենալ` անգամ կենցաղում, միջանձնային հարաբերություններում:
Գործող իշխանության դերակատարները` հոգևորականները, բարձր զրնվորականները, վարչակարգի պաշտոնյանները և նրանց ընտանիքներն անհանգստացած են, ոչ ոք վստահ չէ իր վաղվա օրվա համար:
Բնականաբար, երկրի հիմնական ռեսուրսներն իրենց ձեռքերում կենտրոնացրած մի հսկայական խավ իրենց համար պետք է այլընտրանքային տարբերակներ մտածեն` սև օրվա համար: Դրությունը բարդանում է նրանով, որ Միացալ Նահանգները հայտարարել են, որ այն մարդիկ, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել ցույցերի ճնշման գործում, պատժվելու են, եթե հայտնվեն Արևմուտքի տեսադաշտում:
Հայաստանն այդ առումով լավագուն տարբերակներից է, որտեղ կարելի է ձեռք բերել սեփականություն, նաև` որևէ ձեռնարկություն հիմնել, որ փողը չքնի: Այդ առումով Վրաստանն ու Ադրբեջանը հուսալի երկրներ չեն: Ռուսաստանն ու Բելառուսը, գուցե Միջին Ասիայի երկրները նույնպես հնարավոր տարբերակներ լինեն, բայց Հայաստանն ավելի շահեկան է:
Հայաստանի կառավարությունն պետք է այդ ուղղությամբ մտածի, օրինակ` որ ոլորտներն է ցանկալի զարգացնել և այդ ուղղությունների համար ինչ հարկային արտոնություններ է պետք մտցնել, ինչ երաշխիքներ է պետք ստեղծել այդ ներդրումների պաշտպանության համար և այլն: Պետք է հաշվի առնել, որ Իրանում շատ բարձր որակի մասնագետներ կան, նաև ինժեներական գործում:
Մի խոսքով, մնացածը ձեր ֆանտազիային եմ թողնում :
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք