Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնությունը կորցնում է ուժը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի իրավաբանական երկկողմանի համաձայնությունը «կորցնում է ուժը»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
«ԱՄՆ-ն պետք է ների մեզ, սակայն մեր երկկողմանի հարաբերությունների և մեր միջև երկկողմանի համաձայնության օրենքները կորցնում են իրենց ուժը: Ինձ համար տխուր է ասելը, սակայն այդպես էլ կլինի»,- նշել է Էրդողանը:
Երեկ՝ հունվարի 4-ին, ԱՄՆ-ում մեղավոր են ճանաչել «Halkbank» թուրքական բանկի ղեկավարի տեղակալ Մեհմեթ Աթիլլին: Աթիլլին մեղադրում են Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ:
«Եթե դա ԱՄՆ-ի արդարության ըմբռնում է, ապա աշխարհը դատապարտված է»,- նշել է Էրդողանը: