Մոսկվայում մահացած են գտել հայտնի երաժիշտին. 37-ամյա երաժիշտը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից
Ռուսաստանի երգի թատրոնի հայտնի երաժիշտ Դմիտրի Կալինի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Չելնի քաղաքի մշակույթի վարչությանը:
Նախնական տվյալներով նրա մարմինը հայտնաբերվել է դանակի բազմաթիվ հարվածներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալինին վերջին անգամ տեսել են «Ռուսական երգի» թատրոնից դուրս գալուց՝ դեկտեմբերի 27-ին: Կալինինը 37 տարեկան էր: