Կրասնոդարում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ
Կրասնոդարից ոչ հեռու գտնվող Լորիս գյուղի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նախնական տվյալներով 2 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ:
«Интерфакс» լրատվական գործակալությունը հղում տալով լավատեղյակ աղբյուրներին նշում է, որ մի խումբ տղամարդիկ հավաքվել են բնության գրկում ժամանակ անցկացնելու, սակայն նրանց միջև վեճ է տեղի ունեցել և նրանցից մեկը կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ: 2 մարդ տեղում մահացել է:
Ըստ «ТАСС» լրատվականի ունեցած տեղեկությունների համաձայն հավաքվածները հարբած են եղել:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ քնչական խմբի աշխատակիցները: Զոհերի ինքնության մասին տեղեկություններ չեն նշվում: Քրգործ է հարուցվել: