Դերասանուհի Էլեն Փեյջն ամուսնացել է իր ընկերուհու հետ (լուսանկարներ)
Հոլիվուդի դերասանուհի Էլեն Փեյջն ամուսնացել է իր ընկերուհու՝ Էմմա Փորթների հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Չեմ հավատում, որ այժմ այդ հիանալի կնոջը կարող եմ անվանել իմ կինը»,- գրել է Փեյջը իր Instagram-ի էջում՝ հրապարակելով նաև ամուսնական մատանիների լուսանկարը:
Փեյջը նկարահանվել է «Իքս մարդիկ», «Սկիզբ» և «Դեմառդեմ» ֆիլմերում: «Ջունո» ֆիլմում խաղացած դերի համար դերասանուհին ներկայացվել է «Օսկար»-ի:
Ավելի վաղ ասվում էր, որ Էլեն Փեյջը մեղադրել է ռեժիսորներից մեկին՝ սեռական ոտնձգությունների համար: