«Ձյունանուշ» ի գողություն Երևանում
Երեկ՝ հունվարի 3-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 35 հասցեի մոտ՝ խաղալիքների խանութի դիմացից, գողացել են «ձյունանուշ» խաղալիքը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Շինարարների փողոցի բնակիչ՝ 57-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
«Ձյունանուշ» խաղալիքի գողության մասին ոստիկաններին ահազանգել է խանութի տնօրեն՝ 66-ամյա Բարսեղ Լուսպարոնյանը, ով, սակայն, խանութ այցելած ոստիկաններին կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։