Իվանկան բացահայտել է Դոնալդ Թրամփի սանրվածքի գաղտնիքը (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքը մազերի փոխպատվաստման արդյունք է: Այս մասին հայտնում է լրագրող Մայքլ Վուլֆը՝ հղում կատարելով Թրամփի աղջիկ Իվանկայի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տունը՝ ներսից» գրքին, որի որոշ մասեր հրապարակվել է The New York Post-ում:
Նա հայտնում է, որ Թրամփի գլխի մեջտեղի հատվածը ճաղատ է եղել: Փոխպատվաստումից հետո նախագահը իր սանրվածքը այնպես է դարձնում, որպեսզի այն փակի գլխի բաց հատվածները:
Նաև նա նշել է, որ հոր մազերի բլոնդ գույնի նման երանգը պայմանավորված է Just For Men մազերի գույնը բաց դարձնող շամպունի օգտագործմամբ: