Արժեզրկում են տոներն ու հիշատակի օրերը
Կա մի տեսակ, որ փորձում է արժեզրկել ամեն ինչ, բառիս բուն իմաստով ամեն ինչ: Որպես կանոն, այդ տեսակը անձնական կյանքում անհաջողակի մեկն ա, ու իր անհաջողությունների մեջ փորձում ա մեղադրի բոլորին, անխտիր բոլորին:
Այդ տեսակ մարդկանց պակաս չկա հենց ֆեյսում: Արժեզրկում են տոներն ու հիշատակի օրերը, եկեղեցին ու ընտանիքը, հայի գենն ու ժամանակակից Հայաստանը... Սրանք էն տեսակն են, որ ուզում են ընկնեն դուբինկի տակ ու , էտ կադրը դեսպանատներում ցույց տալով , քաղաքական ապաստան ստանալ այլ երկրներից: Գիտեմ մի քանիսին, որ արդեն դրսի կյանքն են «վայելում», հիմա աչքիս տակ եմ առել մի երկուսին, ովքեր թեկնածուներ են այդ հարցում... Մի խոսքով, տղերք (աղջիկներ) , մի քիչ մարդ եղեք, մի քիչ էլ հայ եղեք ու տեսեք աշխարհն ինչ լավա:
Հա, արդեն մոռանում էի, ապրիլյան պատերազմին բա դուք ու՞ր էիք, որ հիմա բոլորին մեղադրում եք ստրկամիտ լինելու մեջ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: