Էրդողանը հայտնել է իր անհանգստությունը Ռոհանիին՝ Իրանում խաղաղության պահպանման հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը հունվարի 3-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում ընդգծել է Իրանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը, հայտնում է Regnum-ը՝ հղում կատարելով թուրքական Anadolu գործակալությանը:
Էրդողանը նաև բարձր է գնայատել Ռուհանիի կոչը հասարակությանը՝ չխախտել օրենքներ և իրականացնել իրենց խաղաղ ցույցի իրավունքը:
Իր հերթին Իրանի նախագահը հայտնել է, որ նա հույս ունի երկրում բողոքի ցույցերի շուտ ավարտի:
Մինչ այդ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ իշխանությունները դեմ են հանդես գալիս Իրանում ամեն տեսակ հակասահմանադրական միջոցներին:
Հիշեցնենք, որ Իրանում շարունակվում են իշխանությունների դեմ բողոքի ակցիաները, որոնց պատճառը սննդամթերքի և կոմունալ ծախսերի թանկացումն է: