Իրանում իրավիճակն ապակայունացնու՞մ են Instagram-ը և Telegram-ը
2017 թ-ի դեկտեմբերի 28-ից իրանական քաղաքներում սկսված հուժկու ելույթները,որոնք սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ,իսկ հետագայում վերածվեցին հակակառավարական ակցիաների, շարունակվում են:ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է,որը, մոռանալով ամանորյա տոները, տարբեր մակարդակներով և բավական ակտիվ մեկնաբանում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները:Իրանում հակակառավարական ելույթների մասնակիցներին պաշտպանելու և սատարելու հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դ.Թրամփը, փոխնախագահը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը և շատ այլ քաղաքական գործիչներ:
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը որոշել էր արգելափակել Telegram և Instagram սոցցանցերը,որոնք բավական ակտիվ օգտագործվում են իրանական ընդդիմադիրների կողմից՝ իրավիճակը երկրում ապակայունացնելու նպատակով: Սակայն,զավեշտալին այն է,որ Վաշինգտոնին դուր չի եկել,որ Թեհրանը արգելափակել է այդ սոցցանցերը և ԱՄՆ-ն կոչով դիմել է Իրանի իշխանություններին և հորդորել արգելաբացել Instagram-ը:Ստացվում է,որ ԱՄՆ-ը Թեհրանին կոչ է անում չխոչընդոտել Իրանում հեղափոխություն կազմակերպելու իր ծրագրերը,որոնք պետք է դառնան Վաշինգտոնի «Արաբական գարուն» ծրագրի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ավելի տարօրինակ առաջարկով Թրամփի վարչակազմը հանդես գալ չէր էլ կարող: Եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման գերադասում էր չբարձրաձայնել թե Թունիսում, Եգիպտոսում, Սիրիայում,Ալժիրում և այլ իսլամական երկրներում 2011 թ-ից գլուխ բարձրացրած "Արաբական գարունը" ինչ մեթոդներով է տարածվում և ինչ սոցցանցերի միջոցով է ուղղորդվում,ապա Թրամփը բացահայտ բարձրաձայնում է դա...facebook-ից,twiiter-ից բացի, ԱՄՆ իշխանությունները որպես հեղափոխությունների կազմակերպման գլխավոր "հարթակ" օգտագործում են նաև Instagram-ը և այլ սոցցանցեր:
Իրանական իշխանությունները, տեղյակ լինելով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սոցցանցերի մասին, հորդորում են սեփական քաղաքացիներին օգտվել ոչ ամերիկյան ծագում ունեցող սոցցանցերից: Հենց դրանով է պայմանավորված,որ բավական մեծ քանակությամբ իրանցիներ օգտվում են "ռուսական" ծագում ունեցող Telegram սոցցանցից,որի հիմնադիրն է Պավել Դուրովը՝ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բավականաչափ ճանաչված "ВКонтакте" սոցցանցի հիմնադիրը:Սակայն նույն Դուրովը մերժել էր իրանական իշխանությունների խնդրանքն արգելափակել Telegram-ում գործող մի քանի ալիքների գործունեությունը,որոնք օգտագործվում էին իրանական ընդդիմադիր խմբավորումների կողմից՝տեղեկատվություն տարածելու և փոխանակելու նպատակով...Պատճառը մեկն է: Պուտինի նախկին երկրպագու Պավել Դուրովը 2014 թ-ից լքել է Ռուսաստանը և հայտարարել,որ նպատակ չունի վերադառնալու հայրենիք: Դուրովը հիմանակնում բնակվում է ԱՄՆ-ում և,որքան կարելի է կռահել,համագործակցում է ԱՄՆ իշխանությունների հետ:
Հիմա արդեն պարզ է,թե «ռուսական» ծագում ունեցող Telegram-ը և վերջինիս տնօրենն ինչու են մերժել Թեհրանի խնդրանքը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք