Իրանի իշխանությունները հնարավոր են համարել զիջումների գնալը և սոցցանցերի վրա դրած սահմանափակումները հանելը
Իրանի խոշոր քաղաքներում անցկացվող ցույցերից զոհերի թիվը անցել է 20-ը:
Այսօր առավոտյան պառլամենտը ժողովրդին խոստացել է վերանայել սննդի և կոմունալ ծախսերի գնի բարձրացման մասին որոշումը: Նաև կառավարությունը հայտնել է, որ ավելի վաղ քաղաքացիների համար սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը կվերացնի, երբ երկրում վիճակը կկարգավորվի:
Նշենք, որ Facebook և Twitter սոցիալական ցանցերը, նաև Telegram հեռախոսային մեսսենջեր հավելվածը արգելափակվել էր, որպեսզի սահմանափակվի հակաիշխանական կոչերի տարածումը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ ցույցերի պատճառը ոչ միայն ներքին խնդիրներն են, այլն նաև այլ պետությունների հրահրմամբ են իրականանում, մասնավորապես՝ ԱՄՆ և ամերիկյան ԶԼՄ-ները: