Իրանում մասսայական ցույցերի և դրանց արդյուքնում զոհերի քանակը գնալով աճում է. որոնք են պատճառները (լուսանկարներ, տեսանյութ)
Իրանում 2017թ. դեկտեմբերի 28-ից սկիզբ առած ցույցերը պատասխանն են Իրանի ճեղքվող տնտեսության, աճող կոռուպցիայի և վառելիքի ու սննդի գներին:
Իրանցիները զայրացած են, քանի որ նրանք սպասում էին դրական զարգացումների՝ 2015-ին կնքված միջուկային գործարքից, հայտնում է CNN-ը: Գործարքը կնքվել էր ՄԱԿ-ի Պաշտպանության խորհրդի 5 անդամների հետ՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա (P5+1):
Ցույցերը սկսվել էին Իրանի Մաշհադ քաղաքից հինգշաբթի օրը:
BBC News-ի տեղեկացմամբ՝ ցույցերը առավել դաժան են երկրի մի քանի շրջաններում: Ըստ տվյալների՝ ոչ պակաս քան 21 մարդ զոհվել է ներքին պաշտպանության ուժերի հետ ընդհարումների ընթացքում: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը 12-ն են:
Ներկայացնում ենք Իրանի այն քաղաքները, որտեղ մասսայական ցույցեր են տենի ունենում:
Թեհրանում ոստիկանությունը հասարակական կարգի խախտման համար կալանավորել է ավելի քան 450 ցուցարարների:
Այս ամենին ի պատասխան՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է իր մտահոգությունը և նշել, որ իշխանությունենրից երկար ժամանակ կպահանջվի վիճակը կայունացնելու համար: Սակայն մինչ այդ՝ բոլոր նրանք, ովքեր հրապարակավ դաժանություն կցուցաբերեն, կհրահրեն զինված գործողությունների, կստանան համապատասխան պատիժը:
Հատկանշական է, որ իշխանությունները սահմանափակել են քաղաքացիների մուտքը սոցիալական ցանցեր, մասնավորապես՝ արգելվել է Իրանցիների համար Telegram հավելվածի օգտագործումը՝ հնարավոր հարձակումները կազմակերպելու փորձերից խուսափելու համար:
Միջազգային մամուլը Իրանում զարգացող դեպքերը նմանեցրել են նույն երկրում 2009-ի մասսայական ցույցերին, որոնք տեղի էին ունենում այն ժամանակ նախագահ վերընտրված Մահմուդ Ահմադինեժադի քաղաքականության դեմ: