Իմն ավելի մեծ և ուժեղ է, քան Կիմ Չեն Ընինը. Թրամփը պատասխանել է Ընի հայտարարություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկյան միջուկային կոճակը ավելի մեծ և հզոր է, քան հյուսիսկորեականը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել է, որ «միջուկային կոճակը միշտ իր սեղանին է»: Հնարավոր է իր սովի և թշվառության հանգեցնող ռեժիմից ինչ-որ մեկը, խնդրում եմ՝ տեղեկացնել իրեն, որ ինձ մոտ էլ միջուկային կոճակ կա, բայց այն ավելի մեծ և զորեղ է, քան իրենը: Եվ իմ կոճակը աշխատում է» - գրել է նախագահը:
Կիմ Չեն Ընը իր ամանորյա ուղերձի մեջ հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 2017-ին ավարտել է իր միջուկային ուժերի ստեղծման գործընթացը: Իր խոսքերով, ԱՄՆ-ի ողջ տարածքը «կգտնվի թիրախի գոտում», եթե Փհենյանը որոշի հարձակում կատարել: «Միջուկային կոճակը իմ աշխատասեղանի վրա է» - ասել է նա:
Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունները սրվել են Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի և բալլիստիկ հրթիռների փորձարկումներից հետո: 2017-ի սեպտեմբերին Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ընի «հախից գալ», ում նա հասարակայնորեն անվանել է «հրթիռով թզուկ»: Դրան ի պատասխանը Հյուսիսային Կորեան սպառնացել է «աներևակայելի հարված» հասցնել ամերիկյան տարածքներին: