Իլհամ Ալիևն Ամանորին հայտարարել է նոր «ազատագրված» տարածքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորյա ուղերձով է դիմել սեփական ժողովրդին և մի քանի ուշագրավ «բացահայտումներ» արել: Իլհամ բաբայի ուղերձի գրեթե կեսը նվիրված էր «նենգ» և «բարբարոս» հայերին ու Հայաստանի դեմ պայքարին:
Իլհամ Ալիևի ելույթից պարզվեց, որ 2016 թ-ի ապրիլին Ադրբեջանը տարել է մեծ հաղթանակ: Սակայն հայտարարելը մի բան, իսկ իրականությունը՝ այլ բան:
Ադրբեջանական հասարակությունը որքան էլ զոմբիացված լինի Ալիևների կողմից, միևնույն է` պահանջելու է հաղթանակի ապացույցներ: Մեծ հաղթանակները նախատեսում են բնակավայրերի գրավում թշնամուց: Քանի որ ազերիներն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ոչ մի բնակավայր չէին գրավել, ապա ստիպված են հնարել այդպիսի պատմություններ:
Մոտ մեկ տարի է ալիևյան ԶԼՄ-ները սեփական հասարակությանը համոզում են, որ իրենց փառապանծ բանակը ազատագրել է Ջաբարայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ գյուղը մինչ ապրիլյան կարճատև պատերազմն էլ եղել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Այս ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը մի նոր «ազատագրված» գյուղի անուն նշեց, որը, ինչպես նա է բնութագրում, երկար ժամանակ եղել է թշնամու վերահսկողության տակ:
Այդ գյուղի անունն է Շիխարխ, որտեղ, ըստ Ալիևի, ազերիները կառուցել են բազմաթիվ տներ փախստակաների համար: Խոսքը գնում է Մարտակերտի շրջանի Լենինավան-Մարագա-Մարգունաշեն գյուղի մասին, որն ազերիների կողմից գրավվել է 1992 թ-ի ապրիլի 10-ին:
Հետաքրքիր է, ինչու է Իլհամ բաբան թարմացնում ազերիների մոտ Մարգունաշենի մասին հիշողությունները: Պատճառը մեկն է՝ կրկին համոզել ազերիներին, որ ալիևյան բանակն իրոք հզոր է և իրոք բնակավայրեր է «ազատագրել» հայերից, այնինչ, այդ բնակավայրերը շատ վաղուց են գտնվում Բաքվի վերահսկողության տակ և բացարձակ ոչ մի կապ չունեն ապրիլյան պատերազմի և Իլհամ Ալիևի հետ:
Ի դեպ, Բաքվի բռնակալին կարելի հիշեցնել, որ մինչ Լենինավան-Մարգունաշենի ազերիների կողմից գրավելը այնտեղ ապրել է 9660 հայ,45 ռուս և 10 ազերի: Այստեղից հետևություն, թե ով ումից է գրավել այդ գյուղը:
Ալիևի բարբաջանք-ելույթից նաև պարզվում է, որ հայերը ավերել են Շուշիի մզկիթը ,որը ևս իրականությանը չի համապատասխանում, ինչպես նաև իմանում ենք, որ համաշխարհային հանրությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, քանի որ 2017 թ-ին Արցախում անցկացված ԱԺ ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում:
Զարմանալի էակ է ապշերոնյան բռնապետը: Նախ, արցախցիները ընտրություններին մասնակցում և իրենց ղեկավարներ են ընտրում ոչ թե համաշխարհային հանրության կողմից այն ճանաչելու, այլ իրենց երկրի և արցախցիների համար, ուստի բացարձակ միևնույն է ,թե ով կճանաչի այդ ընտրությունների լեգիտիմությունը:
Երկրորդ՝ մինչև հիմա էլ Արցախի տարածքում տեղի ունեցած հանրաքվեները և ընտրությունների արդյունքներն այդ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել, բայց Բաքուն այդքան չէր հրճվել այդ փաստից, որքան հիմա է ցնծության մեջ:
Այստեղից հետևություն...Բաքվի բռնապետն այլ բան չունի մատուցելու սեփական հասարակությանը և լուն փիղ դարձնելով` փորձում է այն մատուցել սեփական հասարակությանը որպես մեծ ձեռքբերում Ադրբեջանի համար:
Իլհամ Ալիևն այնքան է խաբել սեփական հասարակությանը, որ ամեն անգամ ստիպված է նոր ստեր հորինել՝ նախորդ հնարածը պաշտպանելու համար:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք