Բրիտանացի լորդի մասնավոր ինքնաթիռը մտել է շինության մեջ (լուսանկարներ)
Բիզնես-կլասի «Dassault Falcon 7X» ինքնաթիռը կայանատեղիից սկսել է շարժվել, բախվել պատերին և ներխուժել շինության մեջ, որում գտնվում են «Polidano Group» շինարարական ընկերության գրասենյակները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դեպքի վայր են ժամանել ինքնաթիռի ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանությունը, որը փակել է մոտակա ճանապարհի երթևեկությունը: Ինչպես հայտնել է «Polidano Group» ընկերության ներկայացուցիչ Ժան-Պոլ Սամմութը, պատահարի պատճառ կարող էր դառնալ ուժեղ քամին:
Նշվում է, որ շինությունը մեծ վնասներ չի կրել, սակայն ինքնաթիռը լրջորեն վնասվել է: