Հեծանվորդ Էնթոնի Նապոլիտան մահից է փրկվել, հնարք կատարելու ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Էնթոնի Նապոլիտանը մահից է փրկվել, հնարք կատարելու ժամանակ: Նա Instagram- ի իր էջում տեղադրել է այդ տեսանյութ:Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեսանյութում երևում էէ, որ 31-ամյա մարզիկը ցանկացել է ցատկել BMX- ի եռանիվ հեծանվով մի ցանկապատի վրայով, կատարելով օղակ: Սակայն հնարքը ձախողվել է և երիտասարդը ուղղակիորեն «նստել է» ցանկապատի վրա:
Չնայած պահի վտանգին, Էնթոնի չի տուժել: Նա հանգիստ իջեցրել է իր հեծանիվն ու ցատկել գետնին:
«Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ դա, բայց ես իսկապես հաջողակ էի»,- գրել է Instagram-ի իր էջում: