15-ամյա փախստականը սպանել է գերմանուհի ընկերուհուն
Գերմանիայի Քանդել քաղաքում Աֆղանստանից 15-ամյա փախստականը սպանել է գերմանուհու: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն, հղում տալով` Bild-ին:
Ինչպես նշվեց, Աֆղանստանի քաղաքացի Աբդուլ Դ.-ն 20 սանտիմետր դանակով դանակահարել է Միա անունով մի աղջկա, քաղաքի դեղատներից մեկում, որտեղ այդ ժամանակ եղել է 15-20 հոգի:
Հայտնի է, որ մահացածը որոշ ժամանակ սիրային հարաբերություններ է ունեցել մարդասպանի հետ, հետո ուզել է վերջ տալ հարաբերություններին: Դրանից հետո աֆղանստանցին սկսել է սպառնալ նրան և հետապնդել, նրա ծնողները ստիպված էին բողոք ներկայացնել տղայի դեմ: Ոստիկանությունն նրա հետ զրույց է ունեցել, որից հետո Աբդուլը որոշել է հետևել աղջկան և սպանել:
Պարզվեց նաև, որ երիտասարդը ապօրինի կերպով Գերմանիա է հասել 2016 թ. ապրիլին` առանց ծնողների:
Գերմանիայի խոշորագույն հեռուստաալիք` ARD- ն, հրաժարվել է լուսաբանել սպանությունը, քանի որ միջադեպը «փոքր» էր: Դրանից հետո, երբ Գերմանական այլ լրատվամիջոցներն ուշադրության հրավիրեցին ARD- ի լռության վրա, հեռուստաընկերությունը վերջապես որոշել է անդրադառնալ սպանությանը: