Թուրքիայում 20 մարդու են ձերբակալել՝ Ամանորին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Թուրքական ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքի աշխատակիցները Ստամբուլում 20 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Կալանքի տակ առնվածներից 15-ը արտասահմանցիներ են: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալված անձինք հրահանգներ են ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և ահաբեկչություններ էին նախապատրաստում Ստամբուլում ամանորյա տոնակատարությունների ժամանակ:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այս շաբաթվա ընթացքում Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածանքով ընդհանուր առմամբ 272 մարդ է ձերբակալվել:
Ամանորին ընդառաջ Թուրքիայի անվտանգության ծառայությունն ակտիվացրել է ջանքերը հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով: