Չինաստանի նախագահը 2018-ին ՌԴ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփին հայտարարել է, որ պատրաստ է ամրապնդել քաղաքական և ռազմավարական վստահությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Xinhua լրատվական գործակալությանը:
Սի Ցզինպին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միանալու պատրաստակամությունը` նպատակ ունենալով բարձրացնել երկրների միջև քաղաքական և ռազմավարական վստահությունը, ինչպես նաև ընդլայնել ռազմավարական գործընկերությունը: