Սնոուդենն ընդունել է Աննա Չապմանի ամուսնության առաջարկը
Նախկին ԿՀՎ աշխատակից Էդուարդ Սնոուդենը այսօր ասել է, որ համաձայն է ամուսնանալ նախկին ռուսական հետախուզության գործակալ Աննա Չապմանի հետ: «Ես կամուսնանայի նրա հետ անկախ ամեն ինչից, Աստված իմ, միայն նրան նայեք»,-իր Twitter-ի էջում գրել է նա: Սնոուդենն, ով այս պահին հետախուզման մեջ է գտնվում Ամերիկյան կառավարության կողմից և արդեն 2 շաբաթ էլ ապրում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում` ամուսնանալով Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձի հետ կլուծի Ռուսաստանում ապաստան գտնելու հարցը: