Աթենքում 4.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աթենքի մոտ 4.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Profi-news.ru-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:02-ին (Մոսկվայի ժամանակով 07:02): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հունաստանի մայրաքաղաքից 81 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Չոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: