Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը 5-րդ տեղն է զբաղեցրել
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնությունը:
Այսօր` դեկտեմբերի 30-ին կայացան 12-21-րդ տուրերը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Մրցաշարի չեմպիոն դարձավ Մագնուս Կառլսենը, ով վաստակեց 16 միավոր:
Տիգրան Պետրոսյանը զբաղեցրեց 7-րդ տեղը (13,5 միավոր): Մելքումյան Հրանտը 13 միավորով 15-րդ հորիզոնականում է, իսկ Զավեն Անդրիասյանը 11,5 միավորով զբաղեցրեց 43-րդ տեղը:
Սերգեյ Մովսեսյանը 10,5 միավորով 74-րդ տեղում է: