Մոսկվայում մոտ 20-կիլոմետրանոց խցանում է առաջացել
Մոսկվայի մոտակայքում 20 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, այսպիսի երկար խցանման պատճառն է դարձել մայրուղու կապիտալ վերանորոգումը:
Երթևեկությունը բաց է մայրուղու չորս բաժանված հատվածից երկուսում: Այնտեղ են մնացել հազարավոր թեթև քաշով մեքենաներ և բեռնատարեր:
Հավելենք, որ շինարարական աշխատանքներն անց են ակցվում Մոսկովյան և Վլադիմիրսկի շրջանների սահմանում: Վերանորոգվող մասի ընդհանուր երկարությունը կազմում է չորս կիլոմետր: