Պուտինը շնորհավորել է Թրամփի Նոր տարին և Սուրբ ծնունդը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Սուրբ ծննդի և Նոր տարվա առթիվ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Շնորհավորական ուղերձում Պուտինը, մասնավորապես, հայտնել է, որ համոզված է, որ «ներկայիս ոչ հեշտ միջազգային իրավիճակում ռուս-ամերիկյան երկխոսության կառուցողականությունը հատկապես պահանջում է աշխարհում ռազմավարական կայունության ամրապնդման նպատակներով գտնել օպտիմալ պատասխանները համաշխարհային մարտահրավերների և սպառնալիքների համար»:
Ռուս առաջնորդը նշել է կարևորությունն այն բանի, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման համար հիմքը պետք է դառնան իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքները: «Դա թույլ կտար առաջ գնալ պրագմատիկ համագործակցություն կառուցելու գործում, որը կենտրոնացած կլինի երկարաժամկետ հեռանկարի վրա»,- ընդգծել է Պուտինը: