Ինչպես Գարիկ Մարտիրոսյանի «Ձյունանուշ» կինը փախուստի դիմեց
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատմել է, թե ինչպես է «փրկել» փոքրիկ աղջկան հոգեբանական տրավմայից:
«Instagram»-ի իր էջում Լևինան համեմատել է իր առաջին տպավորությունները թատրոնի և դերի մասին, որում նա հայտնվել է:
«Նախորդ դարում, երբ ես 9 տարեկան էի, առաջին անգամ հայտնվեցի թատրոնում: Առաջին ներկայացումը, որը ես տեսա, «Ռոմեո և Ջուլիետն» էր: Առաջին հերթին ինձ ցնցեց ոչ թե դեռահասների սերը կամ նրանք վաղաժամ մահը, այլ 12-ամյա Ջուլիետի հասուն տարիքը: Ինչպես ասում էին դասականները, «երիտասարդը ծեր էր»: Փաստն ակնառու էր, այդ փաստի հետ վիճելն անիմաստ էր, և այն խոր հետք թողեց փոքրիկ աղջկա ենթագիտակցության մեջ»,-գրել է Լևինան:
«Այսօր, քայլելով առևտրի կենտրոնում փայլուն կապույտ վերարկուով և արծաթագույն երկարաճիտք կոշիկներով, ես իմ հասցեին լսեցի փոքրիկ աղջկա ձայնը. «Մայրիկ, մայրիկ, նայիր, սա ինչ է, Ձյունանո՞ւշ է»: Այս խոսքերից հետո ես ստիպված եղա արագ տարհանվել շինությունից, որպեսզի փոքրիկ երեխային տրավմայի չենթարկեմ, որի մասին նա 30 տարի հետո կպատմի «Instagram»-ում իրեն հետևողներին և իր հոգեբանին»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը: